11 11 2020

Փնտրվում է Նիկոլ Փաշինյան․ «Հրապարակ»

Փնտրվում է Նիկոլ Փաշինյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ողջ երկիրն այս օրերին Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին է փնտրում։ Անշուշտ, նրանց չի կարելի հանձնել գազազած ամբոխի ձեռքը, բայց մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն իր իսկ խոսքերով՝ «լիարժեք շարունակում է կատարել վարչապետի իր աշխատանքը», որտեղ է գտնվում։ Դատելով «լայվերից»՝ դա բավականին ցածր առաստաղով սենյակ է, որտեղ իրեր չեն երևում, պատուհան չկա։

Հասկանալի է, որ հեռախոսն այնպես է դրվում, որ ինտերիերը չերևա, և մարդիկ չկարողանան իմանալ նրա տեղը։ Բայց մեր աղբյուրն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Պաշտպանության նախարարության շենքում, այսպես կոչված՝ բունկերում, որտեղ ավելի պաշտպանված է զգում իրեն։ Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, ապա լուրեր են պտտվում, թե Փաշինյանի երկու դուստրերը՝ Մարիամն ու Շուշանը, մոտ մեկ շաբաթ առաջ հեռացել են Հայաստանից, ըստ այդ լուրերի՝ մեկնել են Կանադա։

Թե որտեղ է զորավարժություններ անցկացնում տիկինը՝ Աննա Հակոբյանը, համենայնդեպս, նախօրեին հրապարակված լուսանկարներում նա զինվորական համազգեստով էր և զինվորական քնապարկի մեջ, նույնպես գաղտնի է պահվում։ Մինչև այս փաստաթղթի հրապարակվելը նա Գորիսում էր, սակայն հրապարակումից հետո, ասում են, լքել է Գորիսը։ Ենթադրաբար, նրա հետ են որդին և կրտսեր դուստրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ