28 10 2020

Գալու է օրը, երբ ֆեյքերի գործունեությունն արգելվելու է․ «Հրապարակ»

Գալու է օրը, երբ ֆեյքերի գործունեությունն արգելվելու է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կգա օրը, եւ մենք կիմանանք մեր երկրում տիրող մթնոլորտը, հատկապես՝ սոցցանցերն ապականող մարդկանց ու դրանց կազմակերպիչների անունները։

Կիմանանք, թե ովքեր են պահել ֆեյքերի բանակներ, եւ ինչպես են նրանց կատաղած շների նման քսի տվել իրենց կարծիքն արտահայտող մարդկանց վրա։ Կիմանանք, թե որ գրասենյակներում եւ ում կողմից են իջեցվել հրահանգները, ինչպես են դրանք փոխանցվել ֆեյքերի ու վճարովի «քոմենթչիների» բանակներին, որ արգելեն ազնիվ, անշահախնդիր, սրտացավ ու հայրենասեր մարդկանց գործունեությունը, ստիպեն նրանց լռել, հանդուրժել եւ թույլ տալ, որ երկիրը գահավիժի դեպի անդունդ։ Սրան զուգահեռ, գալու է նաեւ այն օրը, երբ սփյուռքում նստած մեր որոշ հայրենակիցները մեղա են գալու եւ ներողություն են խնդրելու Հայաստանում բնակվողներից՝ իրերի իրական վիճակը չպատկերացնելով հայրենիքում տիրող իրավիճակը շիկացնելու, սխալ ազդակներ փոխանցելու, հանրային միտքը մանիպուլացնելու համար։

 

Նրանք, եթե, իհարկե, մտածելու ունակություն ունեն, մի օր հասկանալու են, որ ազատ մտքի վրա բռնանալը ոչ պակաս հանցանք է, քան անմեղ մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելը։ Հասկանալու են, որ քաղաքական-հասարակական գործունեություն ծավալելու, ճիշտ կողմնորոշվելու համար նախ անհրաժեշտ է հստակ, ճշգրիտ ու ամբողջական ինֆորմացիա եւ ամենակարեւորը՝ այդ երկրում ապրելը պարտադիր պայման է։ Չի կարող Ֆրանսիայում բնակվող գերմանացին միջամտել Գերմանիայի քաղաքական կյանքին, կարծիք հայտնել, ուղղորդել մարդկանց, պահանջներ ներկայացնել իր իշխանություններին կամ ընդդիմությանը։ Եվ վերջապես՝ գալու է մի օր, որ Ֆեյսբուքը՝ ինքը, կամ մեր իշխանություններն արգելելու են ֆեյքերի գործունեությունը, եւ սոցցանցերում հանդես գալու իրավունք ստանալու են միայն իրական մարդիկ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ