25 09 2020

Պոպուլիստական իշխանությունների ձախողման անատոմիան․ «Փաստ»

Պոպուլիստական իշխանությունների ձախողման անատոմիան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Վերջին տարիներին աշխարհի մակարդակով պոպուլիզմի աճ է նկատվում։ Այսինքն՝ տարբեր երկրների քաղաքական համակարգերում կարևոր դեր են սկսել խաղալ պոպուլիստական քաղաքական ուժերը, որոնք, օգտագործելով հանրության ներսում եղած դժգոհությունները, կարողացել են հայտնվել խորհրդարաններում կամ էլ իշխանության գալ։ Քաղաքագետների որոշ մասը համոզված է, որ կորոնավիրուսային ճգնաժամը առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի պոպուլիստական ուժերը ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն քաղաքական համակարգի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճգնաժամային իրավիճակում հանրությունը կարող է նախապատվությունը տալ այն քաղաքական ուժերին, որոնք ամենից ժողովրդահաճո խոստումներն են տալիս։

Միևնույն ժամանակ գոյություն ունի նաև հակադիր տեսակետը, որ ճգնաժամը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ պոպուլիստական քաղաքական ուժերը հետ են մղվելու՝ իրենց տեղը զիջելով կարող քաղաքական ուժերին, որովհետև հանրությունը սկսել է իրավիճակը գնահատել ռեալ իրողությունների և քաղաքական ուժերի աշխատանքի հիման վրա։ Պոպուլիզմի խնդիրն առկա է նաև Հայաստանում։ Ինչպես գիտենք, Փաշինյանն ու իր թիմակիցները հանրության դժգոհությունների ֆոնին պոպուլիստական խոստումների միջոցով կարողացան իշխանության հասնել։

Սակայն իշխանության հասնելուց հետո նրանց գործելաոճում փոփոխություն տեղի չունեցավ. նրանք շարունակեցին գործել պոպուլիզմի ոգուն հավատարիմ։ Խնդիրն այն է, որ երկրի զարգացման ուղղությամբ առանց էական աշխատանքներ տանելու, իշխանությունները սկսեցին ժողովրդին ներկայացնել, թե Հայաստանը աննախադեպ զարգացում է ապրում, «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենում, երկրում իրավիճակի էական փոփոխություն է նկատվում, սակայն իրականում իրադրությունը այնպիսին էր, ինչպես նախկինում, առանձին դեպքերում՝ շատ ավելի վատ։ Բացի այդ, իշխանություններն իրենց կատարած աշխատանքի բովանդակության վրա շեշտը դնելու փոխարեն սկսեցին ավելի շատ կենտրոնանալ փիառի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ