«Ասում են, թե ԼՀԿ-ն նախաձեռնեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը խորհրդարանում, բայց «մուշտի» կերավ ԲՀԿ-ն։
Իրականում հենց Նիկոլ Փաշինյանին էր պետք այդ քննարկումը, և խորհրդարանում հարցը պետք է բարձրացներ իրեն հավատարիմ ընդդիմադիր ուժը։ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմող Էդմոն Մարուքյանն էլ հենց, նախկին թիմակցի հորդորով, որոշեց օգնել կառավարությանը և խմորվող գործընթացների շոգեքարշը դառնալ։
Ասում են` առաջիկայում այլ հրաժարականների պահանջ էլ է լինելու, քանի որ Փաշինյանը վերակառուցում է իր թիմը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը