10 09 2020

17․2 տոկոս․ Փաշինյանի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել․ «Փաստ»

17․2 տոկոս․ Փաշինյանի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ պարբերաբար, հատկապես, այսպես կոչված, «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով` վերջերս իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։

Ըստ մեր աղբյուրների` երեք հարցումների տվյալները գրեթե նույնական են. համաձայն դրանց, Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում է։

Վերջին հարցումների համաձայն` նրա վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով մոտ 17,2 տոկոսի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս փաստը լուրջ խմորումների պատճառ է դարձել, մասնավորաբար ԱԱԾ-ում և իրավապահ այլ մարմիններում լրջորեն նվազել է «գնացող» Փաշինյանի քմահաճույքները կատարելու էներգիան, ամերիկյան կողմի՝ նոր ղեկավարով նոր սցենարի փնտրտուքը «թարմ» լիցք է ստացել, իսկ ընդդիմադիր ուժերը նոր թափ են հաղորդում իրենց գործողություններին, այդ թվում՝ հանրահավաքի տեսքով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ