05 09 2020

Բյուջեի նախագծի քննարկումներին նախարարը թղթապանակը դրել է թևի տակ ու հեռացել․ «Հրապարակ»

Բյուջեի նախագծի քննարկումներին նախարարը թղթապանակը դրել է թևի տակ ու հեռացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն արդեն սկսել է 2021 թ․ պետական բյուջեի նախագծի մշակումն ու քննարկումները, բայց արդեն իսկ խնդիրներ կան որոշ ոլորտների, մասնավորապես՝ գյուղատնտեսության հետ կապված։ Մեզ ասացին, որ օրերս ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել՝ բյուջեում գյուղատնտեսության մասով, որը բուռն է անցել։ Սկզբում ներկա է եղել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որն իրեն գյուղատնտեսությունից հեռու է համարում, ուստի կեսից թղթապանակը դրել է թեւի տակ ու հեռացել՝ բեռը թողնելով փոխնախարար Արման Խոջոյանի վրա։

Պատգամավորներն էլ իրենց քննադատություններն ուղղել են նրան։ ԲՀ եւ ԼՀ խմբակցությունների պատգամավորներից բացի, նախագիծը հանգամանալից քննադատել է նաեւ հանձնաժողովի նախագահ, իմքայլական Վարազդատ Կարապետյանը։

Հիմնական խնդիրն այն է, որ չկա գյուղոլորտի զարգացման հստակ ծրագիր, հիմնական ծրագրերը հարթավայրային գյուղատնտեսության համար են, լեռնային բնակավայրերին ուղղված ոչինչ չկա, բացի այդ՝ պատգամավորները հիշեցրել են նաեւ էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսության մասով այս տարվա չիրականացրած ծրագրերի մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ