03 09 2020

Արթուր Դավթյանի փարիսեցիությունը․ «Հրապարակ»

Արթուր Դավթյանի փարիսեցիությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձող դատախազներին դիպլոմներ են հանձնել։ Եվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է․ «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքներն իրացնելու լուրջ եւ պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգնման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»։

Հիշեցնենք․ Դավթյանը 2006-ից աշխատել է դատախազությունում, եղել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության դատախազ, 2012-ից՝ Շենգավիթի, 2013-ից՝ Երեւանի, իսկ 2016-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ։ Ի՞նչն էր խանգարում, որ այդ պաշտոններում թույլ չտար գույքի ապօրինի ձեռքբերում, ժամանակին իրականացներ իր պարտականությունները, որպեսզի այսօր ստիպված չլիներ արդարության վերականգնման մասին փարիսեցիական ելույթներ ունենալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ