01 09 2020

Չհրապարակված հեռախոսազրույց Բուքիքիոյի հետ. ինչի՞ց է նա դժգոհ․ «Փաստ»

Չհրապարակված հեռախոսազրույց Բուքիքիոյի հետ. ինչի՞ց է նա դժգոհ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում ամենախնդրահարույց հարցերից մեկը կապված է դատաիրավական համակարգում օրվա իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների հետ, որոնք մասնագիտական շրջանակներում բավականին լուրջ քննադատության են արժանանում։

Այս գործընթացների հետ կապված՝ քանիցս մտահոգություններ էին ներկայացրել նաեւ միջազգային տարբեր կառույցներ, ինչպես նաեւ բավականին հեղինակավոր որակավորում ունեցող արտասահմանցի իրավաբաններ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ընթացող դատաիրավական համակարգում իշխանությունների իրականացրած վերջին քայլերի հետ կապված՝ բավականին մտահոգ են հատկապես եվրոպական կառույցներում։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս ՍԴ դատավորների նկատմամբ տեղի ունեցած վերջին գործողությունների ու քայլերի առնչությամբ իր մտահոգություններն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն։

Մեր աղբյուրը փոխանցել է, որ Բուքիքիոն իր մտահոգությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, սակայն, ըստ նույն աղբյուրի, կողմերը պայմանավորվել են տեղի ունեցած խոսակցության հետ կապված պաշտոնական հաղորդագրություն չտարածել։

Ավելին, որքան էլ հեռախոսազրույցի փաստը հայտնի է դարձել որոշ շրջանակների, զրույցի մանրամասները հնարավորինս գաղտնի են պահվում»

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ