22 08 2020

Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»

Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։ Իսկ, ահա, տարեսկզբի համեմատ՝ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։ ՀՀ կառավարության պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 7,460.94 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.16%-ով, իսկ 2019 և 2018թթ․ հուլիսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.47%-ով և 20.69%-ով:

ՀՀ կառավարության արտաքին պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 5,576.65 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.26%-ով, իսկ 2019 և 2018թթ․ հուլիսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 13.47%-ով և 14.4%-ով: Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.324 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ պետական պարտքի ծավալն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8%-ով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ