«Անկախ նրանից, թե քանի տարի է անցել, ինձ համար բավականին ծանր է այս մասին խոսելը․ պարզապես մի խնդրանք՝ չէի ուզի դեպքը քաղաքականացվի։ Թե՛ ներկա իշխանությունից, թե՛ նախկին իշխանությունից իմ ամուսինը շատ ընկերներ է ունեցել՝ մտերիմ մարդիկ, ում հետ մինչ օրս իմ ընտանիքը կապ է պահպանում։ Ես ուղղակի չեմ ուզի՝ քաղաքականացվի դեպքը։ Երբ այդ ամենը կապում են իմ ամուսնու գործի հետ, հավատացեք՝ մեզ համար այդ նույն ցավը նորից վերապրել է նշանակում․ թե՛ ինձ համար, թե՛ իմ երեխաների համար, թե՛ նրա ծնողների համար՝ բոլորիս համար։ Ուղղակի խնդրում եմ՝ դեպքը ոչ մի կերպ չքաղաքականացնել, դա ոչ նախկիններին ինչ-որ բան կավելացնի, ոչ էլ ներկաներից ինչ-որ բան կպակասեցնի»,- ասել է Լիլիթ Ավետյանը։
«Ես լիահույս եմ, որ իրական մեղավորը պատասխան է տալու, եթե ոչ օրենքի առջև, ապա Աստծո առջև հաստատ պատասխան է տալու»,- եզրափակել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը