«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորին հետաքրքրում է, թե վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդին՝ Վահրամ Ավետիսյանն ինչպես է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում, եւ ինչու են որոշել նրան ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, քանզի մինչ այդ տարբեր անուններ էին շրջանառվում, որոնց թվում նրա անունը չկար։
Մեծ հաշվով, Ավետիսյանը Ռուստամ Բադասյանի առաջ քաշած թեկնածուն է, սակայն մի տեղեկություն դուրս է մնացել հանրության ուշադրությունից։ Բանն այն է, որ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը, ըստ որոշ լուրերի, զբաղված է վարչապետի հրահանգները մինչեւ դատական համակարգ իջեցնելով եւ համակարգի կուրացիայով, երկար տարիներ եղել է Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի օգնականը։
Նա վճռաբեկում աշխատանքի է անցել 2007 թվականին՝ եղել է իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 1 տարի անց՝ արդեն ավագ մասնագետ, ապա՝ 2009 թվականի մարտից, 23-ամյա աղջիկը նշանակվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ավագ օգնական, հետո՝ խորհրդական։
2014-ին նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ։ Մեր տեղեկություններով, հենց նա է իր նախկին շեֆի որդու համար բարեխոսել»
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը