08 07 2020

«Կադիլակ», «Բենթլի» և առանձնատներ. նախագահի և տիկնոջ հայտարարագիրը․ 168.am

«Կադիլակ», «Բենթլի» և առանձնատներ. նախագահի և տիկնոջ հայտարարագիրը․ 168.am

168․am-ը գրում է․ «Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ նախագահը Կենտրոն վարչական շրջանում հայտարարագրել է 2 առանձնատուն՝ մեկը գնել է, մյուսը՝ ստացել ժառանգություն։

 

Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։

Նախագահի բանկում պահվող ավանդները կազմել են 1,279,500.00 ՀՀ դրամ և 15,905.00 ԱՄՆ դոլար։

Բանկային հաշիվների մնացորդները՝ 4,562,000.00 ՀՀ դրամ, 265,000.00 ԱՄՆ դոլար, 4,555,000.00 եվրո, 201,000.00 ռուսական ռուբլի, 65,000.00 ֆունտ ստեռլինգ։

Որպես կանխիկ գումար՝ Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 45,000.00 եվրո։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ նախագահը հայտարարագրել է 11,506,992.00 ՀՀ դրամ։

Արմեն Սարգսյանն այլ եկամուտներ է ստացել. ՎՏԲ բանկից՝ 105,283.00 ՀՀ դրամ և Արդշինբանկից՝ 21,474.00 ԱՄՆ դոլար։

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն անդամակցում է ոչ առևտրային 4 կազմակերպությունների. նա «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» և «The Manoukian Charitable Foundation» կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ է, «Երևան, իմ սեր» և «Հայաստան Համահայկական Հիմնադրամ» կազմակերպությունների խորհրդի նախագահ։

 

Հայտարարագիր է ներկայացրել նաև նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունուֆար Սարգսյանը։

Վերջինը հայտարարագրել է ժառանգություն ստացած 1 բնակարան՝ համատեղ սեփականությամբ՝ Արաբկիր վարչական շրջանում։

Տիկին Սարգսյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա CADILLAC, BENTLEY և HONDA մակնիշի՝ համապատասխանաբար՝ 2006, 2007 և 2013 թթ. արտադրության։

Նկատենք, որ BENTLEY-ն ձեռք է բերվել 2007 թվականին, HONDA-ն՝ 2013 թվականին, իսկ CADILLAC-ը՝ 2014 թվականին։

Նունուֆար Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 160,000.00 ԱՄՆ դոլար, 340,000.00 եվրո և 50,000.00 ֆունտ ստեռլինգ։

Որպես կանխիկ գումար՝ տիկին Սարգսյանը հայտարարագրել է 8,000.00 եվրո։

8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ ո՛չ Արմեն Սարգսյանը, ո՛չ Նունուֆար Սարգսյանը չեն հայտարարագրել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ