«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին անձամբ է տարել եւ ներկայացրել աշխատակազմերին․ ԶՈՒ սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին, ոստիկանության ղեկավար կազմին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ԱԱԾ ղեկավար կազմին՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:
Նկատենք, որ, ի բարեբախտություն անձնակազմերի, կորոնավիրուսի շնորհիվ նրանք բոլորը դիմակներով են եղել, եւ ՀՀ վարչապետն ու տեսախցիկները չեն կարողացել արձանագրել այն հիասթափությունն ու վրդովմունքը, որն այսօր տիրում է ուժային կառույցներում՝ նոր ղեկավարների նշանակումների առիթով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը