06 06 2020

Հաստատված վարակվածները նստել են ինքնաթիռ՝ վտանգելով 70 ուղևորի․ «Հրապարակ»

Հաստատված վարակվածները նստել են ինքնաթիռ՝ վտանգելով 70 ուղևորի․ «Հրապարակ»

Իսկ Վորոնեժից ինչո՞ւ էին թողնում, որ գան՝ էդ էլ հո ծխախոտի կոնտրաբանդա չէ՞։ «Նախ, հնարավոր է եւ ասիմպտոմ են եղել, տաքություն չի գրանցվել, եւ ապա` հարգելի պատճառ է` հետ են գնում իրենց երկիր»: Իսկ դուք ինչպե՞ս եք իմացել։ «Շատ պատահական. մասնավոր խոսակցության արդյունքում»:

Տեղորոշման օրենքի միջոցով գաղտնալսե՞լ եք։ «Ոչ, նրանց հարազատը սկսել է տեղ ման գալ, թե որտեղ պետք է մեկուսանան, մեր հիվանդանոցների տնօրեններից մեկին պարզ ասել է, որ հիվանդ են, այդպես ենք իմացել»: Բա ի՞նչ եք արել։ «Շտապօգնության մեքենայով տեղափոխել ենք հիվանդանոց` բուժման»:

Բա էն յոթանասունը։ «Բարդ է, նրանք, այսպես թե այնպես, պետք է ինքնակամ ինքնամեկուսանան, նրանցով պետք է զբաղվեն պոլիկլինիկաները»: Կանե՞ն։ «Պարտավոր են»: Առհասարակ, ինչքա՞ն է տեւելու այս սոդոմ-գոմորը։ «Առժամանակ հետո պիկ կգրանցվի, թվերը կբարձրանան, ապա կիջնի ալիքը, սակայն աշնանը կրկին խնդիրներ կունենանք»

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ