27 05 2020

ԱԺ-ն խնայում է լրագրողների հաշվին․ «Հրապարակ»

ԱԺ-ն խնայում է լրագրողների հաշվին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ազգային ժողովը որոշել է խնայողություն անել լրագրողների հաշվին։ Մինչեւ վերջերս ԱԺ անցակետում բոլորին անվճար դիմակներ էին բաժանում, այդ թվում՝ շենք մտնող լրագրողներին։ Երեկ անվտանգության աշխատակիցը մեզնից ճշտեց՝ լրագրո՞ղ ենք, թե՞ ԱԺ աշխատակից։ Պարզվեց՝ այսուհետ լրագրողները պետք է իրենք իրենց դիմակներն ունենան, ԱԺ-ն որոշել է միայն իր աշխատակիցներին դիմակ տրամադրել, լրագրողների վրա խնայում են։

Ի դեպ, ԱԺ-ի տրամադրած դիմակները միշերտանի են ու ամենաթույլն են կորոնավիրուսի պաշտպանական միջոցներից։ Վաղը գուցե ԱԺ միջանցքներում տեղադրված ջրի ապարատներից օգտվելն էլ լրագրողներին արգելեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ