23 05 2020

Հակոբ Սիմիդյանը դարձել է «Իմ քայլ»-ի աչքի փուշը․ «Հրապարակ»

Հակոբ Սիմիդյանը դարձել է «Իմ քայլ»-ի աչքի փուշը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը դարձել է խմբակցության անդամների «աչքի փուշը»․ նա մի կողմից ժանդարմի դեր է ստանձնել խմբակցությունում, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է պատգամավորների դեմ եւ տեղեկատվություն փոխանցում խոհանոցից։

Սիմիդյանի նկատմամբ այնքան բացասական է վերաբերմունքը, որ օրերս նա նշելիս է եղել հոր մահվան հերթական տարելիցը, եւ այդ արարողությանը ՔՊ կազմից 5-6 հոգի են մասնակցել, որոնց մի մասն էլ հետը չի խոսում։ «Իմ քայլի» չորս պատգամավորներին մանդատից զրկելու հարցը եւս Սիմիդյանն է հետեւողականորեն առաջ տանում։ Ընդ որում, նրանցից մեկն իր մերձավոր ընկերն է եղել՝ Վարդան Աթաբեկյանը։ Մյուս երեք պատգամավորներն են՝ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Կարապետյանը եւ Թագուհի Թովմասյանը։ Սակայն բոլոր չորսն էլ հրաժարվում են կամավոր դիմում գրել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ