«Հրապարակ»-ը գրում է․ «Ֆեյսբուքյան իմ էջում ձեզ քաջ հայտնի Ճըպըլին անվանել եմ «անհավատ քոսոտ շուն» և սպասում եմ, որ դատի տա:
Ես ինձ միշտ զուսպ մարդ եմ համարել և իմ ողջ գիտակցական կյանքում, բերանս բացելուց առաջ, հիշել մորս տված դասը՝ սուտ չխոսել և անշնորհք բառեր չասել: Լեզուս բռնել էր, դանակը դրել վրան՝ մյուս անգամ սուտ ես խոսել կամ հայհոյանք տվել, իմ ձեռքով լեզուդ կկտրեմ... 10 տարեկան տղա՝ ի՞նչ կլինես Այսօր էլ մայրս քրոջս էջով հետևում է իմ պահվածքին ու որ հանկարծ տեսավ գրառումս ի՞նչ է, զանգելու է, բացելու է խրատների տոպրակը... Այ մամ, 60 տարեկան եմ արդեն, հերիք է... Ո՞ւմ ես դա ասում՝ մո՞րդ ... Անիմաստ է:
ԱԺ-ն էլ թարսի պես ընդունեց բռնությունների մասին մի եվրոպական նախագիծ, որով, ասացեք խնդրեմ, բռնություն է համարվում ճանճին քշա ասելը: Եվրոպացու խելք...: Ճըպըլը հաստատ գիտեր, որ այդպիսի բան է շրջանառվում ԱԺ-կառավարություն ճամփեքին և ահա-ահա պետք է հասներ քննարկման ու ընդունվեր՝ ի նշան քաղաքակրթվելու մեր մեծ ձգտումների: Ու էս ամեն ինչի նախօրյակին այդ Ճըպըլը հայհոյեց իմ ազգը, իմ ազգի հավատը, մեր եկեղեցին ու եկեղեցու գլուխը հանդիսացող կաթողիկոսին: Ես էլ, որպես հավատացյալ մարդ, չհանդուրժեցի Ճըպըլի այդ ոտնձգությունը և նրան անվանեցի անհավատ քոսոտ շուն: Ահա ամբողջը: Նա կարող է ինձ դատի տալ, եթե քաջություն ունի, եթե հայության զայրույթից չի ծլկել կնոջ քղանցքի տակ:
Մեղավո՞ր է, արդյոք Փաշինյանը, որ ես ստիպված եղա «վիրավորել» Ճըպըլին, ավելի ստույգ՝ իր Ճըպըլին: Իհարկե մեղավոր է: Փաշինյանը չգիտե՞ր, որ Ճըպըլը դեռ 2013 թվականից հայհոյում ու վատաբանում է Հայ Առաքելական եկեղեցին ու մեր հովվապետին: Բացեք «Առավոտին» տված նրա հարցազրույցները... Կաթողիկոսին »սատանա» է անվանում, եկեղեցուն՝ հանրային տարածքները ժողովրդից խլող հրեշ... Հետևաբար ինչո՞ւ հենց Ճըպըլին՝ հայ մարդուն հոգևոր բռնության ենթարկած այդ ճիվաղին Փաշինյանը նշանակեց բարձր պաշտոնի...
Համացանցն այս պահին էլ պայթում է Ճըպըլի այլանդակություններից, մարդիկ արդեն վարչապետի հրաժարական են պահանջում նրա պատճառով: Ես սահմանափակվել եմ Ճըպըլին՝ այդ դավաճան Հուդային անհավատ քոսոտ շուն ասելով: Բայց սիրտս չի հովանում, դեմս դուրս գա՝ խեղդելու եմ ու խնդրում եմ, հետո չասեք, որ բռնություն եմ գործադրել:
Պարոն Փաշինյան, պաշտոնի թողություն տուր Ճըպըլին, եթե քեզ համար հայ մարդը, հենց ես, գոնե այ էսքան նշանակություն ունի: Սա, ախր էն հանցանքը չէ, որ նրան մի քանի տարով բանտ գցես, որ խելքի գա: Հերետիկոսությունը նրա արյան մեջ է: Նույն Ճըպըլը չէ՞ր, որ մարտի 1-ին սուտ զեկույցներ էր հասցրել ԱՄՆ դեսպանատուն, թե երեխա է սպանվել: Մարդու այս տեսակից, ինչպես կորոնավիրուսից պետք է ազատվել մեկ անգամ ու ընդմիշտ: Ես այդպես եմ կարծում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը