«Հրապարակ»-ը գրում է․ «Տպավորություն է, թե երկրում հայտարարված արտակարգ դրության միակ նպատակը ԶԼՄ-ների բերանը փակելն ու նրանց լռեցնելն է։
Մի քանի օր է՝ մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում, որ մարզերում դեռեւս շարունակում են մի քանի հարյուր հոգանոց հարսանիքներ ու թաղումներ անել, եւ չկա որեւէ վերահսկողություն, ավելին՝ ամենուրեք, նաեւ խանութներում 20 հոգուց շատ ավելի մարդկանց կուտակումներ են։
Ստացվում է, որ ամեն քայլափոխի արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումները խախտվում են, իսկ արտակարգի պարետին եւ իշխանություններին դա չի մտահոգում։ Նրանք զբաղված են բացառապես լրատվամիջոցները մոնիտորինգ անելով եւ հրահանգելով, թե հանեք այս կամ այն նյութը։ Ամեն անմեղ լուրից ռեժիմը, փաստորեն, խուճապի է մատնվում ու փորձում է, օգտվելով արտակարգ դրությունից, գրաքննություն իրականացնել»։
Նյութն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը