«Իրավունք»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո:Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Վահե Գրիգորյանը միայնակ է մեկնել Լոնդոն, և այս 7000 եվրոն ծախսվել է միայն իր համար:Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, չհաճախելով աշխատանքի, ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, 240 լիտր բենզինի կտրոն: Վերջինս օգտվում է նաև ծառայողական մեքենայից:
Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Վահե Գրիգորյանն իր ընկերներից մեկի ծննդյան տարեդարձին նվիրել է 772.000 դրամ արժողությամբ Apple ֆիրմայի հեռախոս»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը