«Հրապարակ»-ը գրում է․ «Օրերս «Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածը, որտեղ ոստիկանության գործողությունները՝ ՎԵՏՕ-ին եւ «Ադեկվադներին» բերման ենթարկելու հետ կապված, ներկայացվել էին որպես սաբոտաժ եւ հակաիշխանական գործողություններ, վրդովեցրել է ոստիկաններին։ Նրանք ապշած են այդ «ցինիզմից», որ նախ՝ իշխանությունն իրենց կարգադրում է նման գործողություն իրականացնել, ապա, երբ տեսնում է, որ հանրային ընկալումը բացասական է, մեղքը գցում է իրենց վրա։
Ուժայիններում հասկացել են, որ վերեւից եկող հրահանգները պետք է տասն անգամ չափել, նոր անել, քանի որ վճռական պահին պատասխանատվությունն իրենք են կրելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը