28 01 2020

Իշխանությունը ԵՊՀ-ում սաբոտաժ է կազմակերպելու․ «Հրապարակ»

Իշխանությունը ԵՊՀ-ում սաբոտաժ է կազմակերպելու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հունվարի 31-ին նիստ է նշանակել․ օրակարգում  բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հարցն է։ Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունը, քանի որ չունի նախընտրելի թեկնածու, որոշել է սաբոտաժ կազմակերպել։

Հանձնաժողովի որոշ անդամներ կբացակայեն այդ նիստից, եւ քվորում չապահովելու պատճառով նիստը կտապալվի, եւ ըստ այդմ՝ ընտրությունները նախանշված ժամկետում չեն կայանա։ Ի դեպ, պատահական չէ, որ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 տարի բուհերում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով բուհերում ժամանակավոր կառավարիչներ է նշանակելու, մինչեւ կրթական համակարգը բարեփոխեն եւ ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ հայտարարեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ