24 01 2020

Հպարտ հայերն արդեն պոպուլիզմին դեմ են և պատրաստ են պայքարել․ «Իրատես»

Հպարտ հայերն արդեն պոպուլիզմին դեմ են և պատրաստ են պայքարել․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Քա­նի օր է՝ ա­կանջ­նե­րումս Հրանտ Մաթևո­սյա­նի ու Հեն­րիկ Մա­լյա­նի հան­ճա­րով բո­լո­րիս տան ան­դա­մը դար­ձած «Մենք ենք, մեր սա­րե­րի» հո­վիվ­նե­րի ձայնն է: Հոր­դոր-խնդ­րանք բո­լոր հե­ռուս­տաա­լիք­նե­րին՝ պայ­մա­նա­վոր­վեք ու օ­րը մի քա­նի ան­գամ հա­մա­ժա­մա­նա­կյա ցու­ցադ­րեք ֆիլ­մը, միևնույն է, ա­մեն ինչ այդ ֆիլ­մով ու ֆիլ­մում աս­ված է՝ լու­րե­րով ո­չինչ չեք ա­վե­լաց­նում:

Ի՞նչ է ե­ղել: 2020-ի հուն­վա­րի 15-ից ու­ժի մեջ է մտել կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը, որ Հա­յաս­տա­նի ամ­բողջ տա­րած­քում վա­ճառ­վող մի­սը պետք է ու­նե­նա սպան­դա­նո­ցում մորթ­ված լի­նե­լը հա­վաս­տող փաս­տա­թուղթ: Հրա­շա­լի ու ճիշտ ո­րո­շում, անհ­րա­ժեշտ ու ի­մաս­տա­վոր­ված: Բայց՝ ո­րո­շում, որ կրկ­նում է պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի 2018-ի հու­նի­սից սկս­ված սխալ­նե­րը.

1. իշ­խա­նու­թյա­նը եր­կար հա­ջող­վում էր կեղծ օ­րա­կար­գե­րով մարդ­կանց ու­շադ­րու­թյու­նը շե­ղել քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան խն­դիր­նե­րից՝ պար­բե­րա­բար աս­պա­րեզ նե­տե­լով սկան­դալ­ներ՝ ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի, դա­տա­վա­րու­թյուն­նե­րի, բա­ցա­հայ­տում­նե­րի տես­քով: Ռե­սուր­սը սպառ­ված է: Ակն­հայտ է, որ ժա­մա­նա­կը վատն­վեց. օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան լծակ­նե­րը չօգ­տա­գործ­վե­ցին հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի, տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կաց­ման հա­մար, ըն­դա­մե­նը աս­պա­րեզ նետ­վեց տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան կար­գա­խո­սը, որ ՀԴՄ տպե­լու ու պա­հան­ջե­լու մա­կար­դա­կից ա­ռաջ չգ­նաց:

2. Կա­ռա­վա­րու­թյու­նը՝ վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ չու­նի եր­կի­րը կա­ռա­վա­րե­լու հա­յե­ցա­կարգ ու պատ­կե­րա­ցում, ըն­դուն­վում են իմ­պուլ­սիվ կամ ի­րա­դար­ձա­յին ո­րո­շում­ներ: Որևէ ո­լոր­տում բա­րե­փո­խում­նե­րի ծրագ­րի բա­ցա­կա­յու­թյու­նը կյանքն է ա­մեն օր ա­պա­ցու­ցում: Կա­ռա­վա­րու­թյունն աշ­խա­տում է թղ­թի, ոչ թե խնդ­րի հետ, չեն ստեղծ­վում խն­դիր­նե­րի լուծ­ման մե­խա­նիզմ­ներ՝ ազ­դա­րար­վում է նպա­տա­կը ու հրա­ման տր­վում ի­րա­կա­նաց­նել:

3. Ի սկզ­բա­նե ակն­հայտ էր, որ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քը սխալ է, հա­մար­ժեք չէ խն­դիր­նե­րի լուծ­մա­նը: Տար­բեր ո­լորտ­նե­րի ար­հես­տա­կան միա­ցում­նե­րի պատ­ճա­ռով ստեղծ­վել է ան­կա­ռա­վա­րե­լիու­թյան մթ­նո­լորտ: Փոր­ձա­ռու մաս­նա­գետ­նե­րից իբրև «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» ա­տա­վիզմ հրա­ժար­վե­լը, սե­փա­կան «քայ­լած­նե­րին» ու ու­ղե­կից­նե­րին պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը վս­տա­հե­լը մե­ծա­գույն ռիսկ էր, որ չգի­տակց­վեց ու չի ըն­կալ­վում: Ա­մեն ինչ փո­խե­լու մտասևե­ռու­մը կա­րող էր ար­դյունք տալ, ե­թե սկս­վեր նպա­տա­կի ո­րո­շար­կու­մից, ռե­սուրս­նե­րի գույ­քագ­րու­մից ու խնդ­րի լուծ­ման մե­խա­նիզմ­նե­րի ստեղ­ծու­մից հե­տո միայն ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լուց:

4. Կոնկ­րետ այս դեպ­քում՝ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան միա­ցու­մը բնա­պահ­պա­նու­թյա­նը, ի­րա­կա­նում՝ փա­կու­մը, հան­գեց­րեց ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տում ստեղծ­ված ճգ­նա­ժա­մին: Եվ ոչ միայն սպան­դա­նոց­նե­րի հար­ցով:

5. Մի շա­բա­թից ա­վե­լի բո­ղո­քի ակ­ցիա­նե­րին չար­ձա­գան­քե­լը վկա­յում է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը չու­ներ հո­դա­բաշխ լու­ծում՝ գե­րա­դաս­վեց ցու­ցա­րար­նե­րին հե­ռաց­նել մայ­րա­քա­ղա­քից: Օ­րի­նա­չափ է դառ­նում, որ որևէ հար­ցի լու­ծում չու­նե­ցող իշ­խա­նու­թյու­նը շատ ա­րագ իր և ըն­դվ­զող ժո­ղովր­դի ա­րան­քում կանգ­նեց­նում է ոս­տի­կա­նա­կան շղ­թան:

6. Սպան­դա­նոց­նե­րի պատ­ճա­ռով ծա­գած պատ­մու­թյու­նը վկա­յում է՝ երկ­րում ի­րա­վի­ճակ է փոխ­վել՝ հպարտ հա­յե­րն այլևս պո­պու­լիզ­մով կե­րակր­վե­լուն դեմ են ու կոնկ­րետ քայ­լեր են ու­զում կա­ռա­վա­րու­թյու­նից՝ պատ­րաստ են կա­ռա­վա­րու­թյան դեմ պայ­քա­րել այն քայ­լե­րով, ո­րով ի­րենք իշ­խա­նու­թյան են բե­րել ՔՊ-ին: Ա­նօ­րի­նա­կա­նը օ­րի­նա­կան դարձ­նե­լու օ­րի­նա­կը տվել է վար­չա­պե­տը, ու հի­մա ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը հարց լու­ծե­լու միակ ելք են տես­նում ամ­բողջ երկ­րում միջ­պե­տա­կան ճա­նա­պարհ­նե­րը փա­կե­լը, երբ բա­րե­հա­ջող վտար­վե­ցին մայ­րա­քա­ղա­քից:

7. Հա­մա­րյա մեկ շա­բաթ լռում էր վար­չա­պե­տը՝ կար­ծես ինքն էր Դա­վո­սում: Լռում էին մյուս պաշ­տո­նյա­նե­րը, ար­ձա­գան­քում էր… սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան տես­չա­կան մարմ­նի ղե­կա­վա­րի խոր­հր­դա­կան Ար­թուր Շատ­վո­րյա­նը, որ սադ­րի՝ հայ­տա­րա­րե­լով՝ բո­ղոքն ուղ­ղորդ­ված է, ցույ­ցե­րում ա­նաս­նա­պահ գյու­ղա­ցի­ներ չկան, «Գու­մի» շու­կա­յի, Խո­րե­նա­ցու վա­ճա­ռա­կե­տե­րի տե­րե­րի մա­տա­կա­րար­ներն են:

Ա­մեն ինչ կա­րող էր այլ ըն­թացք ու­նե­նալ, ե­թե ո­րո­շումն ըն­դուն­վե­լուց հե­տո գո­նե կես տա­րի ժա­մա­նակ տր­վեր տե­ղե­րում ներ­կա­յաց­վե­լու, ե­թե գյու­ղե­րում կա­ռուց­վեին սպան­դա­նոց­ներ՝ ամ­բողջ հան­րա­պե­տու­թյու­նում 39 սպան­դա­նո­ցը շատ քիչ է, ե­թե գյու­ղե­րում լի­նեին բա­վա­րար թվով ա­նաս­նա­բույժ­ներ, ե­թե ստեղծ­վեր նոր ծա­ռա­յու­թյուն, որ ա­նաս­նա­պա­հից իր գո­մից գնում է ա­նա­սուն­նե­րին, հասց­նում սպան­դա­նոց, սպան­դա­նո­ցից՝ վա­ճա­ռա­կե­տեր: Այս բո­լոր հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար պետք էր ժա­մա­նակ+պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյուն+հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ա­նաս­նա­պահ­նե­րի հետ՝ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման գնե­րի հար­ցում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մար: Ու հի­մա ճիշտ են ա­նաս­նա­պահ­նե­րը, որ հա­կա­դար­ձում են պե­տու­թյա­նը կո­ռուպ­ցիա տա­րա­ծե­լու՝ սպան­դա­նո­ցա­յին մո­նո­պո­լիա ստեղ­ծե­լու ու մե­ղադ­րում են ի­րենց խա­բե­լու մեջ:Շատ հիմ­նա­վոր­ված է, որ բո­ղոք­նե­րը մեկ շա­բա­թից հե­տո, ո­րի ըն­թաց­քում ոչ ոք դեմ չէր սպան­դա­նոց­նե­րին, ըն­դա­մե­նը ու­զում էին պայ­ման­ներ, ցու­ցա­րար­նե­րը՝ չլս­ված ու չըն­կալ­ված մնա­լով՝ փո­խե­ցին պա­հան­ջը ու հայ­տա­րա­րե­ցին, որ սպան­դա­նոց­ներ չպի­տի լի­նեն: Սա, ի­հար­կե, սխալ է, բայց պե­տու­թյան ան­գոր­ծու­նա­կու­թյան հետևանք: Ա­նաս­նա­պահ­ներն ու մսա­վա­ճառ­նե­րը թվե­րով են հիմ­նա­վո­րում ի­րենց դժ­գո­հու­թյու­նը՝ բնա­կա­վայ­րե­րից սպան­դա­նոց­նե­րի հե­ռա­վո­րու­թյու­նը, մա­տուց­ված ծա­ռա­յու­թյուն­նե­րի բարձր գինն ու հըն­թացս ա­ռա­ջա­ցող խն­դիր­նե­րին ան­պատ­րաստ լի­նե­լը: Նրանք պն­դում են, որ սպան­դա­նո­ցա­յին մոր­թը պար­տա­դիր դարձ­նե­լով ի­րենց զր­կում են ե­կամ­տից: Ու ի­րա­վունք ու­նեն հայ­տա­րա­րե­լու. «Ինչ­պես վար­չա­պե­տը ճա­նա­պարհ փա­կե­լով հաղ­թեց, այն­պես էլ կհաղ­թի ա­նաս­նա­պահ ժո­ղո­վուր­դը»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ