22 01 2020

2020-ը՝ ԶԼՄ-ների դեմ խաչակրաց արշավանքի տարի․ «Հրապարակ»

2020-ը՝ ԶԼՄ-ների դեմ խաչակրաց արշավանքի տարի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի։ Գիտեք` «Ա1+»-ը դիմել է դատարան` իրեն լիցենզիայից ապօրինի զրկելու հարցով, հասկանալի է, չէ՞, իրենք հաղթելու են դատարանում, կապուղի տալու հարց է առաջանալու՝ թիրախավորված են TV 5-ն ու «Արմնյուզը», կփորձեն պատճառներ գտնել` դրանցից մեկին եթերից զրկելու համար, չնայած Փաշինյանի ասածը, թե 2 հեռուստաընկերությունների լոգոյի վրա պետք է գրել «կոռուպցիա TV», վերաբերում էր Թավադյանին պատկանող TV 5-ին եւ Մայրապետյանին պատկանող Հ 2-ին»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը: Կարծում եք` կհաջողվի՞։ «Այո. ստոպ չի լինելու։ Անհրաժեշտության դեպքում քրեական գործեր են հարուցվելու` հիմնականում ֆինանսական խախտումների եւ ներդրողների մասով, ընդ որում` հարցը լուծվելու է խիստ քաղաքակիրթ` օրենսդրորեն․ արդեն աշխատում ենք այդ  ուղղությամբ»:

Իսկ ճի՞շտ է, որ Վլադիմիր Կարապետյանը «գնալուց» առաջ` դեկտեմբերի վերջին, լրատվամիջոցների ցանկ է կազմել, թե մամլո խոսնակներն ում հարցերին պետք է պատասխանեն, ում ցրեն։ «Խոսնակներից շատերը պարտաճանաչ աշխատել են, չեմ կարծում, որ նրանք ֆորսմաժորի մեջ են, այնուհանդերձ, լուրջ աշխատանք տարվելու է` պարզելու տարբեր լրատվամիջոցների կապերն իշխանական «աղբյուրների» հետ` արտահոսքերի մասով։ Ամեն ինչ արվելու է նրանց ջրի երես հանելու համար։ Արտահոսքի համար բոլորս ամեն օր խստիվ զգուշացվում ենք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ