«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներին հրավիրել էր տոնական ընդունելության, որ փաստի՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբեւէ։
Թեեւ խոստովանեց նաեւ, որ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են առաջացնում իր կառավարության համար, եւ այսօրվա լրագրողներն ու խմբագիրներն ավելի լավն են, քան ինքն էր ժամանակին, բայց չխոստովանեց, որ այսօր՝ իր վարչապետության օրոք, մամուլն ամենաշատն է քարկոծվում ու ճնշումների ենթարկվում իշխանությունների կողմից։ Մեկուկես տարվա ընթացքում այնքան շատ հարձակումներ են եղել լրագրողների նկատմամբ, այնքան դատական գործ կա լրատվամիջոցների դեմ, որքան նախորդ 10 տարում չի եղել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը