24  12  2019

Զգուշացում և քամի՝ Բաքվից․ «168 Ժամ»

Զգուշացում և քամի՝ Բաքվից․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ուսումնասիրում ենք ցանկացած նման զեկույց: Նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված և ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: Հետևաբար՝ բնական է, որ ոչ լիարժեք և օբյեկտիվ տեղեկություններ են»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցին, որը վերնագրված է՝ «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում»:

Նրա խոսքով՝ որոշ գաղափարներ ինչ-որ տեղ իրականությանը մոտ են, օրինակ՝ այն, որ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ: Սա միանշանակ է, որովհետև Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումը: Բայց նրա գնահատմամբ՝ սխալ կլինի այն ամբողջությամբ համարել օբյեկտիվ զեկույց:

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ նման զեկույցները ճանաչողական բնույթ են կրում, որոնք արտացոլում են իր արևմտյան գործընկերների պատկերացումները, գիտելիքներն այս հակամարտության, դրա կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ ՄՃԽ-ն կարգավիճակի հարցն արձանագրում է որպես էական հարց՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել: Ընդհանուր առմամբ, ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ նկատվում է, որ զեկույցում կան ադրբեջանամետ տեսակետներ: «Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի, դա ես դիտարկում եմ՝ որպես զգուշացում և քամի, որը փչում է Բաքվից: Մի շարք այլ դիտարկումներում ևս նկատվում էր Բաքվի ազդեցությունն այս զեկույցի վրա»,- ասել է Տարասովը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ