21 12 2019

Եթե մարդ իրավունքները չգիտի, պիտի նվաստանա, թող սովորի․ ՔԿԾ պետ․ «Ժողովուրդ»

Եթե մարդ իրավունքները չգիտի, պիտի նվաստանա, թող սովորի․ ՔԿԾ պետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՔԿ ծառայության բաժնի պետերից մեկի` Ռոբերտ Նազարյանի ու ծառայության պետի տեղակալի միջեւ աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. ՔԿ ծառայության պետի տեղակալը վիրավորել է բաժնի պետին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ. «Հիմա կարող է տղայական խոսակցություն է եղել, արտառոց ոչինչ չի եղել: Կարծես թե կան առանձին սաբոտաժնիկներ, որոնք չեն ուզում, որ այդ բարեփոխումները իրականացվեն, ովքեր ինչ-ինչ եղանակներով փորձում են խոչընդոտել»:

Նրա հետ զրուցել ենք նաեւ աշխատակիցների ատեստավորման հետ կապված բողոքների մասին, ըստ որի` ղեկավար կազմը նվաստացնում է իրենց: «Եթե մարդն իր իրավունքները եւ պարտականությունները չգիտի, թող նվաստանա, պիտի նվաստանա, թող սովորի: Բա ինչպե՞ս եք պատկերացնում դատապարտյալին ուղեկցողին, եթե ինքը չի պատկերացնում` ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի», – նշեց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ