«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստը տևել է մոտ երեք ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են մինչև վերջ մնացել նիստին, ինչպես նաև շատ են եղել բացակաները:
Մեր տեղեկություններով՝ երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահեեթ նիստը, և պատգամավորները քննարկում են ունեցել օրակարգային հիմնական հարցերի շուրջ ու հստակեցրել քվեարկության հետ կապված դիրքորոշումները: Անդրադարձ է եղել նաև ՍԴ դատավորներին վերաբերող նախագծի երեկվա քվեարկության թեմային»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը