03 12 2019

ՀՅԴ-ն Արցախում ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով․ «Հրապարակ»

ՀՅԴ-ն Արցախում ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի 6-ից հետո, օրը դեռ հստակ չէ, ժողով է անելու, որտեղ կհայտարարվի նախագահական ընտրություններին իրենց մասնակցելու ձևաչափը։ Մեր տեղեկություններով՝ կմասնակցեն սեփական թեկնածուով՝ Դավիթ Իշխանյան։

Չնայած ՀՅԴ-ն տևական ժամանակ կոնսուլտացիաների մեջ էր նախագահի այլ թեկնածուների հետ՝ միասնական ընտրությունների գնալու համար, իսկ ավելի վաղ տեղեկություն կար, որ հակված է աջակցել Վիտալի Բալասանյանին, սակայն այդ սցենարը մերժվել է։

ՀՅԴ-ին՝ միայնակ առաջադրվելու դեպքում, մանդատներ են խոստացել ապագա խորհրդարանում։ Երեկ ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Վահան Բալայանն ասաց․ «Վերջնական որոշումը կհայտնենք այս շաբաթվա վերջ, բայց կոնսուլտացիաների ընթացքում տպավորություն կա, որ ամեն մի թեկնածու ձգտում է, որ իր շուրջը համախմբվեն»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ