«Հրապարակ»-ը գրում է․ «Վերաքննիչ 6 բողոք էիք ներկայացրել, ի՞նչ ճակատագիր ունեցան՝ հարցրինք Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին։ «Մի մասը վերաքննիչը վարույթ չի ընդունել` համարելով, որ այդ ակտերը բողոքարկման ենթակա չեն, բողոքարկել ենք վճռաբեկ։ Վերաքննիչում մնացել է 2 բողոք` կալանքի խափանման միջոցին առնչվող»: Կուլիսներում խոսում են, որ չի բացառվում` բողոքը բավարարեն, եւ նա ազատ արձակվի։ «Չգիտեմ կուլիսներում ինչ են խոսում, այս պահի դրությամբ ես ոչ մի լավ բան չեմ տեսնում, չգիտեմ էլ` ապագայում ինչ է լինելու։ Մեր սպասելիքներն ավելի շատ Եվրադատարանից են»:
Ե՞րբ կլինի ՄԻԵԴ որոշումը։ «Հնարավոր չէ ասել՝ դեռ տեղեկություններ չկան` մեր բողոքները քննության առնվե՞լ են, թե՞ ոչ»: Դուք քանիցս հայտարարել եք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում. գեոքաղաքական հետք կա՞, ոմանք Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորում են Ռուսաստան-Հայաստան ջերմացող հարաբերություններով։ «Այն, որ քաղաքական հետապնդում է, այո` միանշանակ պնդում եմ, սակայն ինչ վերաբերում է գեոքաղաքականին, ես իրավաբան եմ` ոչինչ ասել չեմ կարող։ Ընդ որում, երբ ասում եմ՝ քաղաքական հետապնդում, ոչ թե քաղաքական գնահատական է, այլ իրավական կատեգորիա եմ մատնանշում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը