«168 Ժամ»-ը գրում է․ ««168 ժամի» թղթակցի հետ զրույցում ռուս տնտեսագետ Ալեքսեյ Մարտինովը, պատասխանելով հարցին, թե ինչով է բացատրում հայաստանյան հեղափոխությունից հետո գազի երկարաձգվող բանակցությունները, 15 դոլարով բարձրացումը, և ապագայում ի՞նչ գներ պետք է սպասել, ասել է.
«Ես հասկանում եմ, որ հայկական ԶԼՄ-ները տեղի ունեցածը հեղափոխություն են որակում, սակայն ես տեղի ունեցածն այդպիսի աղմկոտ բառով չէի որակի:Այն, որ իշխանության փոփոխությունը նման ինքնատիպ ձևով տեղի ունեցավ պետական հեղաշրջման միջոցով, պատահում է, բայց նման բառով, թե՝ սա հեղափոխություն է, չէի անվանի:
Այո, իհարկե, նման ճգնաժամերը, իսկ դա իսկապես քաղաքական ճգնաժամ էր, ակնհայտորեն մեծացնում են տնտեսական ռիսկերը, և, իհարկե, այդ ռիսկերը, այսպես թե այնպես, հաշվի են առնվում գնագոյացման հարցում, անդրադառնում են, և որևէ տարօրինակ բան դրանում չկա:
Ցանկացած տնտեսագետ ձեզ դա կասի: Երբ իրավիճակը կայունանում է, ավելի կանխատեսելի դառնում, այո, առաջանում է բանակցությունների դաշտ նվազեցնելու համար գները:
Քաղաքական գործիչները, շատ հաճախ հասնելով իրական կառավարման լծակներին, որտեղ հարկավոր են այլ իրավասություններ ոչ միայն բոցաշունչ հռետորների, առաջնորդների ունակություններ, այլ տնտեսագետների և տնտեսական գործընթացներն ընկալող գործչի, հաճախակի բախվում են այս խնդիրներին՝ չունենալով համապատասխան իրավասություններ, փորձում են իրենց անբավարար իրավասությունները և թույլ տված սխալներն ու բացերը բացատրել քաղաքական ասպեկտներով.
«Ես ասացի այսպես, այդ պատճառով այսպես է», «Մենք ընտրել ենք ազատությունը, այդ պատճառով մեր գազի գինն անընդհատ բարձրանում է»: Բնականաբար, դա այդպես չէ: Այն, ինչ վերաբերում է էներգակիրներին, Ռուսաստանը սկզբունքորեն ապաքաղաքականացրել է այդ հարցը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը