«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, փաստաբան Տիգրան Եգորյանն ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այս օրերին անում են հնարավոր ամեն ինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նույն կառույցի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի նշանակման համար:
Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, Միքայել Համբարձումյանը Վահե Գրիգորյանի համակուրսեցին է։
Համբարձումյանի թեկնածության հաստատման դեպքում ՀԱԿ-ը լուրջ դիրքեր կգրավի ուժային բլոկում, և հանուն այդ հեռանկարի էլ ակտիվ աշխատանք է տարվում։
Հիշեցնենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Միքայել Համբարձումյանը ջանք չի խնայում ԱԱԾ տնօրեն դառնալու համար եւ անգամ հանձնարարել է ուսումնասիրել իր հնարավոր մրցակիցների «դոսյեները» և նրանց դեմ օգտագործելու փաստեր գտնել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը