22 11 2019

Սերժ Սարգսյանի հիմնական ելույթն ու ասելիքը դեռ առջևում են․ «Փաստ»

Սերժ Սարգսյանի հիմնական ելույթն ու ասելիքը դեռ առջևում են․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Զագրեբում ԵԺԿ համագումարին ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որոշակի գնահատականներ հնչեցնելով Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, բացի այս հրապարակային ելույթից, Սերժ Սարգսյանն ունեցել է նաեւ մասնավոր հանդիպումներ ու զրույցներ, որտեղ ավելի շատ փակագծեր է բացել հայաստանյան իրականության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված ռիսկերի ու Արցախի խնդրի վերաբերյալ։

 Թերթն այս տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Զագրեբում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որը հաստատել է մեր տեղեկությունները՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ համագումարին չի սահմանափակվել միայն հանրային ելույթով, այլ իր մեջ ներառել է տարբեր աշխատանքային քննարկումներ, մասնավոր հանդիպումներ եւ գործնական խոսակցություններ՝ կապված Հայաստանի, մեր տարածաշրջանի եւ գլոբալ խնդիրների շուրջ։ 

Թերթը տեղեկություններ ունի նաեւ այն մասին, որ Զագրեբի ելույթը նախատեսված էր եվրոպական պաշտոնական շրջանակների համար, թեպետ իր մեջ ներառում էր նաեւ ներքին լսարանին հետաքրքրող որոշակի բաղադրիչներ։ 

Ըստ այդմ, տեղեկությունների համաձայն, մեր հանրության հետ զրույցը, որը խոստացել է Սերժ Սարգսյանը, նոր է լինելու. այսինքն, հիմնական ելույթն ու ասելիքը դեռ առջեւում են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ