21 11 2019

9 միլիարդ պակասորդ․ նախկինում ամենաշատը 300 մլն է եղել․ «Ժողովուրդ»

9 միլիարդ պակասորդ․ նախկինում ամենաշատը 300 մլն է եղել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Մինչ նոյեմբերի 27-ին քաղաքային իշխանությունները Երևանի եկող տարվա բյուջեի նախագծի հանրա­յին լսումներ կկազմակերպեն, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը պարզել է, որ մայրաքա­ղաքի 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ կունենա, այնինչ նախկին տարիների ամենա­մեծ դեֆիցիտը մոտ 300 մլն դրամ է եղել, այսինքն՝ բազմապատիկ պակաս:

Եկող տարի ծախսերի թերակատա­րումն էլ կգերազանցի նախորդ տարիներին այն դեպքում, երբ, օրինակ, 2018-ին մի քանի ամիս Երևանը քա­ղաքագլուխ չուներ: Երևանի գլխավոր ֆինանսական փաստաթղթով՝ քաղաքային բյուջեն հաջորդ տարի կու­նենա 107 միլիարդ 120 մլն դրամ եկամուտ, 116 միլիարդ 232 միլիոն դրամ էլ ծախս է նախատեսվում: Աննա­խադեպ ուռճացել է աշխատավարձային ֆոնդը՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40 %-ին:

Այսինքն՝ փողի գրեթե կեսը կծախսվի ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ քաղաքի խնդիրների լուծմանը միայն մյուս կեսը կտան: Իսկ զարգացման 5-ամյա ծրագրում, ի դեպ, չկա դեռևս փետրվարին մեծ աղմուկ հանած «Հայրե­նիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, այնինչ քաղաքապետ Մարությանն այդ օրերին խոստանում էր այդ նախագծով թեթևացնել երթևեկությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ