«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԱԺ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:
Հենց Հովհաննսիսյանն է ուղարկել հանդիպման հրավերները, եւ հիմնականում ներկա են եղել առողջարանային, հյուրանոցային, զբոսաշրջային ընկերությունների եւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Թեժ ու լարված այս հանդիպման ընթացում հիմնական վրդովվմունքի պատճառներից է եղել նաեւ ուղիղ եթերի ու առհասարակ լուսաբանման բացակայությունը, նաեւ այն, որ հանդիպումը հրավերներով, ոչ թե հայտարարությամբ է կազմակերպվել: Պաշտոնյաները փորձել են համոզել ներկաներին, որ հանդիպման նպատակն է հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են արել գերատեսչությունները Ամուլսարի խնդիրն ի շահ երկրի լուծելու համար:
Բնակիչները, սակայն, հակադարձել են, թե հաշվետվությամբ իրենց չեն համոզի, ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը