16 11 2019

«Տարոն Ավիան» հեռանում է. «Ժողովուրդ»

«Տարոն Ավիան» հեռանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է Հայաստանում աշխատելուց ու այսուհետև կգործի Աֆրիկայում: Մեր երկրում տեղական արտադրանքին, տեղական գործունեությանը նախապատվություն տալու պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից:

«Տարոն-Ավիա»-ն, ի դեպ, վերջին շրջանում պարբերաբար ահազանգում էր, թե չվերթներ չեն կատարում, կառավարությունից էլ օգնության ձեռք չեն մեկնում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել էր, թե ընդառաջելով կառավարության խնդրանքին` ամռանը առանց հետադարձ թռիչքի մնացած մեր հայրենակիցներին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից բավականին էժան գներով տեղափոխել են Հայաստան, ինչի արդյունքում ավիաընկերությունը վնասներ է կրել:

Բացի այդ էլ, ըստ Քարամյանի, ՌԴ օդանավակայաններում խտրական՝ երկու տեսակի գներ են գործում՝ տեղական և օտարերկրյա ավիափոխադրողների համար, և, իրենք, ըստ էության, այդ մրցակցությանը չեն դիմացել:

Այժմ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քաղավիացիայի կոմիտեն տեսչական ստուգումներ է կատարել «Տարոն-Ավիա»-ում: Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, թե ստուգումների արդյունքում թերություններ են արձանագրվել, ու որոշել են ավիաընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը կասեցնել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ