15 11 2019

Մելն ու մենք․ «Հրապարակ»

Մելն ու մենք․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ երկրի վարչապետը յուրաքանչյուր՝ անգամ հանրության կողմից մերժված, փոքրամասնություն կազմող անձանց շահերն է պաշտպանում եւ նրանց առնում իր պաշտպանության տակ։ Իրոք՝ բոլորի, անգամ հիվանդների ու հանցագործների, ազգային, կրոնական ու սեքսուալ փոքրամասնությունների վարչապետ պետք է լինի երկրի ղեկին կանգնած անձը։ Բայց ինչո՞ւ այդ մեծահոգությունն ու հայրական վերաբերմունքը չի տարածվում մյուսների վրա։ Ինչպե՞ս է պատահում, որ նախկին իշխանության ցանկացած ներկայացուցչի, ում որեւէ հանցանքի մեջ չեն մեղադրում, ՀՀ վարչապետն իր անձնական թշնամին է դիտում եւ ամենավերջին լուտանքները թափում նրա գլխին։

Լավ է, որ անգամ սեռափոխված մարզիկին վարչապետն իր աջակցությունն է հայտնում եւ արգելում հալածել ու հետապնդել նրան։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են իր անձնական հրահանգով հալածում եւ հետապնդում, ասենք, Հրայր Թովմասյանին, որին անգամ ամեն ինչի պատրաստ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն չեն կարողանում որեւէ մեղադրանք առաջադրել, եւ բանը հասել է այնտեղ, որ հալածում ու հետապնդում են Թովմասյանի տարեց հորը, երիտասարդ դուստրերին, սանիկներին ու ընկերներին։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Մել Դալուզյանն ավելի մեծ հարգանքի է արժանի մեզանում, քան ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը։

Եվ առհասարակ՝ «մարդու իրավունքներ», «հավասարություն», «արդարություն» հասկացությունները հարգող մարդը չի կարող անգամ անանուն եւ անհայտ հասցեատիրոջն ուղղված հայտարարություններ անել՝ «կպառկըցնենք ասֆալտին», «կծեփենք պատերին»։ Որովհետեւ, եթե հանրության մի «անինքնասեր» հատված հրճվում է այդ արտահայտություններից, ապա արժանապատիվ ու կիրթ մարդիկ միայն վրդովվում են եւ վարչապետի խոսքն իրենց ուղղված անձնական վիրավորանք դիտում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ