09 11 2019

Տրանսգենդերները կհամախմբվեն Արման Բաբաջանյանի շուրջ. Politik.am

Տրանսգենդերները կհամախմբվեն Արման Բաբաջանյանի շուրջ. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ առաջիկայում կստեղծվի նոր քաղաքական ուժ, որը փորձելու է եվրոպական արժեքների տարածման դրոշակը իր ձեռքը վերցնել։

Կուսակցության առանցքային դեմքերն են լինելու «Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ 

Նոր կուսակցությունը, ըստ մեր աղբյուրների պաշտպանելու է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները։ Կուսակցությունը նաև փորձելու է անել ամեն բան, որպեսզի Հայաստանում վավերացվի Ստամբուլյան համաձայնագիրը, որը իրավունք է տալիս միասեռ ամուսնություններին։

Տեղեկատվությունը չհերքվեց պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից։ Մեր հրապարակումից հետո որոշակի տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որ Հայաստանում բնակվող տրանսգենդերները լուրջ հույս ունեն, որ Բաբաջանյանի կուսակցության գրանցումից հետո իրենց իրավունքները ներկայացնող կլինի քաղաքական դաշտում։  Ըստ հրապարակումների տրանսգենդերները նպատակադրվել են համախմբվել Արման Բաբաջանյանի շուրջ և ստիպել իշխանություններին ընդունել Ստամբուլյան համաձայնագիրը, որը իրենց լայն իրավուքններ կտա։

Եվ ահա այսօր A1plus.am-ի հետ զրույցում Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ գուցե առաջիկայում կուսակցություն հիմնելու մասին հայտարարությամբ հանդես գա․«Չեմ բացառել, որ կա նման ցանկություն, աջակիցներ են պետք, և քննարկումներ են ընթանում։ Չեմ խորշի հայտնել, որ առաջիկայում հանդես կգամ նման նախաձեռնության մասին հայտարարությամբ։ Գուցե՝ մինչև տարեվերջ»,-ասել է պատգամավորը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ