«Հրապարակ»-ը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ ընդդիմությունը չի կարողանում Հաշվեքննիչ պալատի թեկնածու ներկայացնել։ Դեռեւս հոկտեմբերի 8-ին Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուն՝ Կարեն Սարգսյանը, դրանից հետո ԼՀԿ-ականներին չի հաջողվում նոր թեկնածու ներկայացնել։
Մարդիկ չեն համաձայնում, ասելով՝ «աշխատավարձը ցածր է»։ Բացի այդ՝ մտավախություն ունեն, որ ՔՊ-ական մեծամասնություն ունեցող հանձնաժողովում կրկին կմերժեն իրենց թեկնածուին։ Ի դեպ, արդեն լրացել է երկշաբաթյա ժամկետը, երբ խմբակցությունը պետք է նոր թեկնածու ներկայացներ։ ԲՀԿ-ն ի սկզբանե մերժել է՝ ասելով, որ թեկնածու չի առաջադրելու։ Ամենայն հավանականությամբ, թափուր պաշտոնը կլրացնի իշխանական ֆրակցիան»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը