26 10 2019

Գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել․ «Ժողովուրդ»

Գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա 9 ամիսների ըն­թացքում անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  գյուղատնտեսության համախառն ար­տադրանքի ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2018 թվակա­նի նույն ժամանակահատվածի համե­մատ, նվազել են 4.8 տոկոսով՝ կազմե­լով 574 մլրդ 429 մլն դրամ:

Նշենք, որ իշխանությունները փոխել են գյու­ղատնտեսական արտադրանքի վերա­բերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, և հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ:

Պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց պարզվում է՝ ան­կախ ամեն ինչից՝ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ին­չը մտահոգիչ է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ