24 10 2019

Ար­հես­տա­կան «ձգձգվող» քա­ռօ­րյա­ներ․ «Փաստ»

Ար­հես­տա­կան «ձգձգվող» քա­ռօ­րյա­ներ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ Նախօրեին մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան, որի օրակարգը բավականին թեթև էր ու ոչ հագեցած։ 

Քառօրյայի օրակարգում ընդգրկված էր 21 հարց, որից 16-ը երկրորդ ընթերցմամբ քննարկվող հարցեր էին, որոնց քննարկումները սովորաբար անցնում են արագ ռեժիմով ու կարճ։ Մնացած հիգ հարցերն էլ, որոնք պետք է քննարկման դրվեին առաջին ընթերցմամբ, բավական «թեթև» նախագծեր են։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական պատգամավորներին հատուկ հանձնարարվել է բոլոր հարցերի քննարկումների ժամանակ լինել հնարավորինս ակտիվ և թեմաները «ձգել» որքան հնարավոր է, որ գոնե երեք օր հնարավոր լինի նիստ անել։ Ահա հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ երեկ դեռևս քառօրյայի օրակարգը չհաստատած, օրակարգում չներառված հարցերի քննարկումը տևեց մոտավորապես 1,5 ժամ։ Քանի որ ընդդիմությունը իշխանություններին հաճախ է քննադատում ԱԺ օրակարգերի բավականին թեթև և անկարևոր նախագծերով հագեցնելու և քառօրյաները հաճախ երկօրյա նիստերի վերածելու փաստի առնչությամբ, իշխանությունները դիմում են նման «մինի» խորամանկությունների։ Հավելենք նաև, որ օրակարգում ներառված հարցերի գերակշիռ մասը հեղինակել է կառավարությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ