22 10 2019

Աղմկահարույց շատ գործեր կարճվում են․ «Ժողովուրդ»

Աղմկահարույց շատ գործեր կարճվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ հենց Կոմիտեն ունի խնդիր՝ ժամանակ, ռեսուրս են ծախսում, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են: «Այո, իհարկե, նման իրավիճակներ լինում են»,- ասել է Հ. Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, մինչ օրս բազմաթիվ դեպքեր է ներկայացրել, երբ նույն խնդրի՝ պատասխանատվության կանչելու վաղեմության ժամկետը սպառված լինելու պատճառով աղմկահարույց շատ քրգործեր պարզապես կարճվել են:

Գրել էինք, օրինակ, որ վաղեմության ժամկետի հիմքով կկարճվի Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում: ՀՔԾ-ն բացահայտել էր Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի չարաշահումները, բայց նույն՝ ժամակետի անցնելու պատճառով գործը կարճվեց:

Իրավապահները նույն խնդրին բախվեցին նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ հարուցված քրեական գործի դեպքում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ