«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից եւ մասնավորաբար ձեռք է բերել դասագրքեր:
Այսպես, օրինակ՝ դասագրքեր ձեռք բերելու նպատակով «Սպիկա» ՍՊԸ-ին է տրամադրվել 28 243 500 դրամ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին՝ 66 382 380 դրամ, իսկ «Մանմար» ՓԲԸ-ին՝ 251 947 815 դրամ:
Հասկանալի չէ, թե նման խոշոր գնումները ինչու են իրականացվում առանց մրցույթի, սեփական կամքով ու ճաշակով, եւ ինչ սկզբունքով է որոշվել, որ, օրինակ՝ մի կազմակերպությունն ավելի փոքր մասնաբաժին է ստացել, քան մյուսը:
Վերջապես, ինչո՞ւ հարգարժան Պողոսը պետք է թույլատրի, որ իր վճարած հարկերը բաշխվեն առանց վերահսկողության առավել լուրջ գործիքների:
Հուսանք, որ այս դեպքում տրված պատվերների գումարների մեծությունը կապ չունի Գյումրիից Երեւան ուղերթի քայլերի քանակի հետ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը