«Ժամանակ» թերթը գրում է. «Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին, ով վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում գործարարի ապրանքը ապօրինաբար չմաքսազերծելու և նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար, ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլև օրերս պաշտոնի բարձրացում է ստացել։ Վանունին նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության արտաքին տնտեսական գործունեության մաքսային գործառնությունների հսկողության բաժնի պետ։
Վանունու արտոնյալ լինելը պայմանավորված է նրանով, որ վերջինս համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը և լինելով ՊԵԿ աշխատակից՝ ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև նույնիսկ ապրանք է մատակարարում հենց ՊԵԿ-ին։ Գեղամ Վանունին անձամբ «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Նա իր ՍՊԸ-ով ապրանքներ է մատակարարում ՊԵԿ-ին, ԲԷՑ-ին, մետրոպոլիտենին, ՊՆ-ին, Ատոմակայանին և այլ կառույցների։ Փաստորեն, ՊԵԿ-ում հին բարքերը դեռ արդիական են։ Կարելի է հանգիստ մարդ ծեծել, մնալ անպատիժ և ավելին՝ պաշտոնեական առաջխաղացում ունենալ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը