25 09 2019

«Իմ քայլը» Հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար է փնտրում․ «Ժողովուրդ»

«Իմ քայլը» Հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար է փնտրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ: Հարցը վաղուց է իշխանական թիմի քննարկման սեղանին: Եվ այն վճռելու համար, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան «Իմ քայլ»-ի պատգամավորները նախ հավաքվել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում, ապա ժամեր անց` ՔՊ կենտրոնական գրասենյակում: 2015-ին Վերահսկիչից Հաշվեքննիչ պալատ անցումով, ըստ էության, որևէ իրավական ակտով չսահմանվեց, որ Վերահսկիչի նախագահը դառնում է Հաշվեքննիչ պալատի նախագահ:

Այս առիթով, պարզվում է, Յոլյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահին, բայց դեռ որևէ քայլ չի ձեռնարկվել: «Իմ քայլում» հակված են ոչ թե նորից Յոլյանին ընտրել ՀՊ նախագահ, այլ միանգամից փոխել յուրայինով, սակայն հարմար թեկնածու չունեն: Բացի այդ, ՀՊ խորհրդի անդամներից Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը ևս լրանում է, և թերևս օրենքի բացից օգտվելով էլ` փորձում են խորհրդարանում Պալատի նոր նախագահի ընտրություն կազմակերպել»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ