«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ինչպես իշխանության ներսում, վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ում նույնպես առկա են ներքին թիմեր (օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի և այլն), ու այդ թիմերից յուրաքանչյուրն ընդհանուրից զատ նաև իր «մեկենասի» քաղաքական «գիծն» է տանում՝ կատարելով առանձին մոնիթորինգներ, վերլուծություններ ու հրապարակումներ:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՊՈԱԿ-ի ներսում բավական սուր է դրված աշխատակիցների սոցցանցային ակտիվությունն ու կատարած գրառումները, ինչպես նաև «լայքերը»: Դեպքեր են եղել, երբ տնօրինությունը աշխատակիցների հետ «հատուկ» զրույց է ունեցել «լայքերի» հետ կապված՝ հորդորելով ավելի ուշադիր լինել ու «լայքել» տրամաբանված ու «քաղաքական կուրսին համապատասխան»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը