06 09 2019

Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը կժամանեն Երևան․ «Հրապարակ»

Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը կժամանեն Երևան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ըստ իշխանական աղբյուրների՝ հոկտեմբերին Երեւանում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների հավաքին կմասնակցեն անդամ բոլոր պետությունների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մեր աղբյուրներն ասում են, որ երեւանյան հավաքին մասնակցելու են նաեւ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, քանի որ այս պետությունները հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ եւ ցանկանում են ազատ առեւտրի համաձայնագրերի կամ այլ ձեւաչափով համագործակցություն ունենալ Եվրասիական միության հետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ