06 09 2019

Դու Նի­կո­լի շի­շը բռ­նողն ես ե­ղել․ Աննա Հակոբյանը՝ Հայկ Սարգսյանին․ «Իրատես»

Դու Նի­կո­լի շի­շը բռ­նողն ես ե­ղել․ Աննա Հակոբյանը՝ Հայկ Սարգսյանին․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Դեռ մեկ տա­րին չբո­լո­րած՝ խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյու­նը ծվեն-ծվեն է լի­նում։ Սա կան­խա­տե­սե­լի էր հենց ա­ռա­ջին օ­րից։ Ո՞ւմ պարզ չէր, որ ա­ռանց գա­ղա­փա­րի, ոչ մի հար­ցում հա­մա­խո­հու­թյուն չու­նե­ցող, օ­րեն­սդ­րա­կան աշ­խա­տան­քից գլուխ չհա­նող մար­դիկ չեն կա­րող միա­սին եր­կար աշ­խա­տել, թիմ ձևա­վո­րել։ Այ­սօր ան­գամ զա­վեշ­տա­լի է հետևել, թե ինչ տեմ­պով ու ա­րա­գու­թյամբ են խմ­բակ­ցության նիս­տե­րը հա­ջոր­դում մի­մյանց, բայց է­լի բո­լո­րը ոչն­չից տե­ղյակ չեն։

Մեզ հայտ­նի դար­ձավ, որ ՔՊ նիս­տե­րի ժա­մա­նակ եղանակ ստեղծողները ե­րեք հո­գի են՝ Նի­կոլ Փա­շին­յա­նը, Լի­լիթ Մա­կուն­ցը և Ան­նա Հա­կո­բյա­նը։ Վեր­ջինս, պարզ­վում է, նաև խմ­բակ­ցու­թյան հար­ցե­րով է զբաղ­վում ու, թերևս, ա­մե­նա­դա­ժանն է, բա­ռիս բուն ի­մաս­տով։ Ան­նա­յի մաս­նակ­ցու­թյամբ օ­րերս անց­կաց­ված նիս­տում մի ու­շագ­րավ դր­վագ է ե­ղել։ «Նի­կո­լի շիշ բռ­նող» ար­տա­հայ­տու­թյու­նից զայ­րա­ցող ու մա­մու­լին դա­տի տվող Հայկ Սարգ­սյա­նը, երբ Ա­մուլ­սա­րի շա­հա­գոր­ծ­մա­նը դեմ է խո­սել, Ան­նա Հա­կո­բյա­նը նրան կր­կին իր կար­գա­վի­ճակն է հի­շեց­րել. «Դու ըն­դա­մե­նը Նի­կո­լի շի­շը բռ­նողն ես ե­ղել»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ