05 09 2019

Կանգնած ուղևորներ՝ Երևան-Մոսկվա ինքնաթիռում․ «Հրապարակ»

Կանգնած ուղևորներ՝ Երևան-Մոսկվա ինքնաթիռում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղավիացիայում օրերս հերթական դեպքը գրանցվեց. օդանավը հարկադիր վայրէջք կատարեց Թբիլիսիում: Թեև «Արմենիա» ավիաընկերությունը հայտնեց, որ Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն, սակայն, մեր տեղեկություններով, օդանավը եղել է գերծանրաբեռնված, ուղևորները մեկնել են կանգնած:

Մարդիկ փորձում են կապվել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ, տեղեկացնել՝ ապարդյուն: Նա ոլորտի խնդիրներով զբաղվելու փոխարեն շարունակում է վոյաժները: Այս անգամ էլ պաշտոնական գործուղման ընթացքում հասցրել է տեսնել և հուշերի գիրկն ընկնել իր կոպենհագենյան ընկերուհու հետ: Իսկ մինչ այդ համակարգից հեռանում են հին մասնագետները, օրինակ՝ կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, ում օրոք ավիացիայում նման կոպիտ սխալ չէր լինի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ