03 09 2019

ԱՄՆ-ն Հայաստանի առաջ պահանջ է դրել․ «168 Ժամ»

ԱՄՆ-ն Հայաստանի առաջ պահանջ է դրել․ «168 Ժամ»

««168 ժամ»-ը գրում է․« «168 Ժամ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանություն­ների առջև պահանջ է դրել՝ հանել զո­րախումբը Սիրիայից: Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մա­սին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպաննե­րի մասնակցությամբ: Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպ­ման մասին տեղեկատվությունը, սա­կայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացա­սական է ընկալվել ԱՄՆ իշխանու­թյունների կողմից: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի կողմից այդ «մեսիջը» ՀՀ իշ­խանություններին է փոխանցվել 2019 թ. օգոստոսի 12-13-ը Ռուսաստա­նի Անվտանգության խորհրդի քար­տուղար Նիկոլայ Պատրուշևի՝ Հայաս­տան կատարած այցից անմիջապես հետո: Ասում են՝ Ն. Պատրուշևն առա­ջարկել է ավելացնել զորախմբի անձ­նակազմի քանակությունը:

Ըստ «168 ժամ»-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: ԱՄՆ համապատասխան կառույց­ների կողմից, ըստ նույն աղբյուրների, նաև նշվել է, որ զորախումբը չհանելու դեպքում ոչ միայն հետևանքներ կլինեն հարաբերություններում, այլև հայկական կողմը պետք է այնտեղ չօգտագործի ականազերծման համար նախատեսված այն սարքավորումները, որոնք տրամադրվել են իրենց իսկ կողմից: Դիվանագետ բանագնացի կողմից այս հաղորդումը քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավի Տոնոյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև: Վերջինիս մտահոգել է՝ ինչ պատասխանել ԱՄՆ-ին: Զ. Մնացականյանը կրկին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին ունեցած վերոնշյալ ելույթը՝ նորանկախ պատմության մեջ հայ-ռուսական համատեղ հումանիտար աննախադեպ նախագծի մասին:Երկու նախարարները դիվանագետի հետ քննարկման ընթացքում փորձ են արել հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկու դեպքում էլ Հայաստանը խնդիր կարող է ունենալ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ: Նույն աղբյուրների պնդմամբ՝  ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել զորախումբը հանելու պահանջին:

Թե ինչ կորոշի և ինչպես կպատասխանի ռուսական և ամերիկյան կողմերի պահանջին Նիկոլ Փաշինյանը՝ դեռ հայտնի չէ: Իսկ այն, որ արտաքին քաղաքական մարտահրավերները հայկական դրոշի ներքո Սիրիա զորախումբ ուղարկելուց հետո սրվելու է, զգուշացնում էին և ընդդիմադիր գործիչները, և փորձագետները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ