«Ժամանակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու և այնտեղ սեպտեմբերի 3-5- ը կազմակերպվող տնտեսական համաժողովին չմասնակցելու որոշումը որևէ կապ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Լեհաստան չմեկնելու որոշումների հետ: Ըստ դիվանագիտական մեր աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ, սակայն լեհական կողմը նպատակահարմար չի համարել նման հանդիպման կազմակերպումը՝ նկատի ունենալով, որ փետրվարին Լեհաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և հեռացող նախագահի հետ իմաստ չունի երկարաժամկետ օրակարգ քննարկելը:
Հիշեցնենք, որ Բրոնիսլավ Կոմարովսկին նախապես հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակում պետք է այցելի Հայաստան և Ադրբեջան, սակայն Հայաստան այցը չեղարկվել էր, ԼՀ նախագահը այցելեց միայն Ադրբեջան, որտեղ մեզ համար խիստ մտահոգիչ հայտարարություններ արեց: Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը մտադիր էր ԼՀ նախագահին հանդիպել քննարկելու նաև Լեհաստանի դիրքորոշումը Արցախի հարցում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը